Մատթեոս 5.43-48
43 Լսել եք արդարև, թե ինչ է ասվել. «Սիրի՛ր ընկերոջդ և ատի՛ր թշնամուդ»։ 44 Իսկ ես ձեզ ասում եմ. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ։ 45 Այդպես դուք ձեր երկնավոր Հոր որդիները պիտի դառնաք, որովհետև նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա և անձրև է տեղացնում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա։ 46 Եթե ձեզ սիրողներին սիրեք միայն, Աստծուց ի՞նչ վարձատրություն կարող եք սպասել։ Չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ 47 Նմանապես, եթե միայն ձեր ազգակիցների հետ բարեկամություն անեք, հեթանոսներից ավելի ի՞նչ արած կլինեք։ Չէ՞ որ նրանք էլ նույնն են անում։ 48 Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։
Այստեղ մեզ ուսուցանվում է, որ պետք չէ ատելությամբ ապրել՝ այլ լինել ներողամիտ ինչպես Հիսուսը: Եւ նրանք, ով ատում եւ անիծում են միմյանց՝ աղոթեք նրանց համար: Այպես մենք նմանվում ենք մեր երկնավոր հորը՝ Հիսուսին, քանի որ Նա արևը ծագեցնում է ե՛ւ չարերի ե՛ւ բարիների վրա, ու անձրեւ է տեղացնում թե՛ արդարների եւ թե՛ մեղավորների վրա:
