Մատենադարան


Մեր օրը սկսեցին դպրոցում հաւաքուելով (ինչպէս եւ բոլոր օրերը): Նստեցինք դպրոցի աւտոբուսը. ~30 րոպէում հասաքն:

Մատենադարանում ես արդեն եղել էի, բայց այս անգամ տպաւորութիւններս ուրիշ էին: Այդ հին գրքերը գերում էին իրենց տեսքով (ափսոս, որ աւելի մօտիկից ուսումնասիրելն անհնար էր):

Գիդը շատ հետաքրքիր փաստեր ունէր մեզ համար, բայց իր ցածր խօսելու սովորութիւնից ես ոչինչ չէի լսում։ Միայն յիշում եմ, որ հնում մեծատառերով եւ առանց բառերը տարանջատելու էին գրում (տառերը կոչւում էին «երկաթագրեր»):

Դուք հիմա կարող էիք տեսնել մի քանի գեղեցիկ լուսանկարներ, բայց  բոլոր նկարները, որոնք Մատենադարանում էի արել, ջնջուել են :՜)

30 րոպէ էլ գիդի ցածր ձայնը լսելուց յետոյ գնացինք ետ՝ դպրոց: Այսպէս աւարտուեց մեր զուարճալի օրը

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started