Յունուարեան ճամբար


Քուեստոմանիա եւ ճամփորդութիւն դեպի կապոյտ մզկիթ

Մեր վառ օրը սկսեցինք դպրոցում. նստեցինք աւտոբուս եւ ուղեւորուեցինք դեպի Յակոբ Յակոբեան փողոցում գտնուող Քուեստոմանիա: Կէս ժամ աւտոբուսում դժգոհ տատիկների հայացքներին նայելով, վերջապէս, հասանք: Հասնելով վերոնշեալ տեղը՝ մտանք ներս, սկեցինք քարտեր քաշել, որոնց օգնութեամբ բաշխուեցինք ըստ մի խմբիերի, որոնց հետ մտնելու էինք սենեակները:

Մեզ ընկել էր «Փարաւոնի դամբարանները» սենեակը: Սենեակը բաւականին հետաքրքիր էր: Մինչ բոլորը գոռում էին, ես՝ լուռ նայում էի ընկերներիս վախեցած դեմքերին (մումիայի դերասանը նոյնիսկ խաչակնքուեց՝ լսելով նրանց ճիչերը), բայց, ինչեւէ, բոլորը գոհ էին:

Անցնենք կապոյտ մզկիթին. կրկին անգամ երթուղային տրանսպորտում տատիկների դժգոհ դէմքերին նայելով՝ հասանք: Մզկիթում բաւականին լուռ էր: Մուտք գործելու համար նոյնիսկ կօշիկները հանել պահանջուեց: Մենք տեսանք մի հոգեւոր անձնավորութեան, որը նամազ էր անում։ Որոշները պատերի գրուածքներն էին ուսումնսիրում, մինչ ես գորգի փափկութիւնն էի վայելում:

Ուրիշ երկրի մշակոյթն ուսումնասիրելը բաւականին հետաքրքիր էր. այնպիսի տպավորություն էր, որ դու մտել ես ընդարձակ հայկական եկեղեցի: 

Դուրս գալով մզկիթից՝ շարժուեցինք դէպի դպրոց, որտեղ էլ ավարտեցինք մեր զվարճալի ճամփորդութիւնը:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started