ա/ Վանի թագաւորութեան նիւթական մշակոյթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
բ/ Վանի թագաւորութեան հոգեւոր մշակոյթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
գ/ Հայկազուն Երուանդականների ժամանակաշրջանի մշակոյթը /բանավոր, էջ 85-94
1. Ի՞նչ մշակոյթ ձեւաւորուեց Վանի թագավորութեան շրջանում:
2. Ներկայացրէ՛ք Վանի թագավորութեան գրային համակարգը:
3. Նկարագրէ՛ք Հաեօց հին դիցարանը /բլոգային աշխատանք/.
Մշակոյթը
Քաղաքաշինութիւն
Առանձին ցեղերին պատկանող փոքր, տրոհուած ամրոց-բնակատեղիների փոխարէն կառուցուել են նոր, առաւել հզօր քաղաքներ ու ամրոցներ։ Այս ամրոցները կազմել են միմեանցով պայմանաւորուած յենակէտերի խիտ ցանց։ Ամրոցներով շրջապատուած են եղել Տուշպան, Մենուախինիլին, Սարդուրիխուրդան եւ այն բոլոր մեծ քաղաքները, որտեղ բարենպաստ պայմաններ են եղել դրանց կառուցման համար։ Քաղաքի ամէնաբարձր կէտում կառուցուել է միջնաբերդը՝ պալատական, պաշտամունքային, ռազմական և տնտեսական բաժանմունքներով, իսկ լանջերին եւ ստորոտում բնակելի թաղամասեր, որոնք եւս յաճախ պատուել են պաշտպանական պարսպով։ Մէկից աւելի բարձունքների առկայութեան դէպքում դրանք ամրացուել են միջնաբերդով կամ պաշտպանական յենակէտերով՝ ստեղծելով երկկորիզ կամ բազմակորիզ քաղաքաշինական համակարգ։ Արտաքին լայն օղակով քաղաքը շրջապատել են գիւղատնտեսական հողերը՝ արհեստական ոռոգման ցանցով։
Պաշտամունքային կառոյցներ
Մինչեւ այժմ յայտնաբերուած տաճարները, ըստ հատակագծային եւ տարածական ձեւերի, դասակարգւում են երեք խմբի՝
1․Քառակուսի յատակագծով եւ անկիւնային որմնահեցերով աշտարակաձեւ ոչ մեծ տաճարները։ Այսպիսի տաճարներ յայտնաբերուել են Թոփրակ-կալեում, Ազնավուր-թեփեում, Կայալիդերեում, Չաուշ-թեփեում և Ալթըն-թեփեում։
2.Երկրորդ խմբին է պատկանում Էրեբունիի «Սուսի» տաճարը, որն ունի 13,5×10 մ չափերի ուղղանկիւն հատակագիծ՝ երկայնական առանցքի վրայ տեղադրուած մուտքով։ Այս խմբին է պատկանում նաև Մուսասիրի տաճարը։
3․Երրորդ խմբի տաճարներն ունեն ուղղանկիւն, լայնական ուղղութեամբ զարգացած հատակագիծ։ Այդպիսին է Էրեբունիի Խալդի աստծուն նուիրուած տաճարը։
Ոսկերչութիւն
Պահպանուել են ոսկերչական արուեստի բազմաթիւ նմուշներ, գահին նստած աստուածուհու պատկերով մեդալիոն, արծաթէ մեդալիոն և ոսկով դրուագուած արծաթէ կափարիչ, արծաթէ եւ բրոնզէ մատանիներ, կոճակներ եւ այլն։
Գրային համակարգը
Ինչպէս ցոյց են տուել լեզուաբանները, վանեան սեպագիր արձանագրութիւնների լեզուն ազգակից է խուռիերէնին։ Վանեան սեպագիրը փոխ է առնուած ասսուրականից։ Սեպագիրն այբուբենային գրից տարբերւում է նրանով, որ այնտեղ մի քանի տասնեակ տառերի փոխարէն (օրինակ՝ ա, դ, ժ, թ) հանդիպում են վանկեր նշանակող հարիւրաւոր սեպախմբեր՝ բա, բի, բու, ագ, իգ, ուգ կամ դապ, զիլ, կուռ եւ այլն։ Սեպախմբերը կարող են եւ բառեր նշանակել՝ տուն, ձի, ուտել, գնալ եւ այլն։ Հարկ է խոստովանել, որ մէնք այսօր էլ օգտւում ենք այդպիսի նշաններից, օրինակ՝ գրում ենք 2 եւ կարդում ենք երկու, թէեւ այնտեղ գրուած չէ ե-ր-կ-ու։ Կամ գրում ենք § եւ կարդում պարագրաֆ։ Սակայն սեպագրերում այդպիսի նշանները բազմաթիւ են։ Վանեան արձանագրութիւններն իրենց բովանդակութեամբ նուաճումների կամ ռազմական յաջող արշաւանքների նկարագրութիւններ են կամ էլ շինարարական ու կրօնական բնոյթի գրութիւններ։ Սեպագրով գրել են սովորաբար քարի վրայ, թէեւ սեպագիր արձանագրութիւններ պահպանուել են նաեւ մէտաղէ իրերի եւ կաւից պատրաստուած սալիկների վրայ։ Չնայած գիտնականներիմեծ սպասելիքներին, մինչեւ օրս կաւից պատրաստուած սալիկների վրայ գրուած գրութիւնների գրադարաններ չէն յայտնաբերուել։Տերութեան տարածքային աճի հետ մէկտեղ այդ լեզուն, որպէս արքունի գրագրութեան լեզու, տարածուել է տէրութեան նուաճուած երկրամասէրում եւս։ Տերութեան բնակչութեան մեծ մասի համար այն անհասկանալի էր։ Վանեան սեպագիրը տէրութեան սահմաններից դուրս երբեք չի օգտագործուել։ Հայերէնի ազդեցութեան հետեւանքով վանեան լեզւում յայտնւում են արծիւ, ծառ, թիւ եւ այլ բառեր, իսկ հայերը փոխ են առնում այնպիսի բառեր, ինչպիսիք են բուրգը, ծովը, ուղտը եւ այլն:
Կարմիր բլուր ժողովրդի պատմութիւն Ուրարտէրէն ունեցել Է եւ իր հիերոգլիֆ գիրը, որը սահմանափակ տարածում ուներ եւ դուրս չէր գալիս նեղ տնտեսական ու պաշտամունքային կարիքների սահմաններից։ Կարելի Է ենթադրել, որ ուրարտացիները, ինչպէս եւ ասորեստանցիները քարի եւ կաւի վրայ արձանագրելու համար օգտագործուող սեպագրերին զուգահեռ կիրառում Էին նաեւ արամէնական գիրը պապիրուսի վրայ եւ Կարմիր բլուրում գտնուել Է մէկրուլլայ կնիքի դրօշմուածքով, ՛որով, դատելով նրա ստորին մասում եղած դրօշմից, կնքուած Է եղել հէնց պապիրուսի փաթեթը, որն այրուել է հրդեհի ժամանակ։ Վիպագիր արձանագրութիւններից դատելով, ուրարտական սեպագիրը փոխ Է առնուել նոր-ասորեստանեան սեպագրից 9-րդ դարում է, սակայն մի շարք առանձնայատկութիւններ, որոնք յատկապէս աչքի են ընկնում կաւէ սալիկների գրութեան ձեւերի մէջ, թոյլ են տալիս խօսելու ուրարտական սեպագրին այլ աւելի հին մ. թ. ա. 2-րդ հազարամեակին վերաբերող խէթախօլրիական ակունքների մասին։
Հաեօց դիցաբանութիւնը
Հայ ժողովրդի նախաքրիստօնեական շրջանում տարածուած հաւատալիքներն էին։ Այն իրենից ներկայացնում էր Հայաստանում դաւանուող Զրադաշտական կրօնի[1][2] ձուլումը բուն հայկական հաւատալիքների եւ հելլէնիստական մշակոյթի հետ։ Դիցարանը ժամանակի ընթացքում ենթարկուել է փոփոխութեան, եւ դրա պատմութիւնը կարելի է բաժանել 3 փուլի՝ ուրարտական (Վանի թագաւորութիւնում, մ․թ․ա 10-6րդ դարեր), զրադաշտական (Երուանդունիների թագաւորութեանշրջանում՝ մ.թ.ա. 6-2-րդ դարեր) եւ հելլէնիստական (Արտաշեսեան եւ Արշակունեաց թագաւորութեան շրջանում՝ մ.թ.ա. 2 — մ.թ. 4-րդ դարեր):
Հայկական դիցաբանութիւնը 4-րդ դարից սկսած իր դիրքերը զիջում է քրիստօնեութեանը, որը Հայաստանում ընդունուել էր 301 թուականին։ Քրիստօնէութիւնը 301 թուականին չընդունած հայերի (արեւորդիների) վերջին ներկայացուցիչները անյետացան մեծ եղեռնի թուականներին:
