Դպրոցական բլոգ

  • Մթնոլորտ
    1. Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:
    2. Ի՞նչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը։
    3. Ինչպէ՞ս է ազդում աղտոտուած մթնոլոտը ձեր առողջութեան վրայ, բերել օրինակներ:
    4. Ինչպէ՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:
    5. Ինչպիսի՞ փոփոխութիւններ տեղի կ՚ունենան ՀՀ-ում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով:

    1.

    Մարդկութեան բնութեան չարաշահման պատճառով, շնչում ենք աղտոտուած, վնասակար օդ:

    2.

    Ինչպէս անցած հարցում գրեցի, մարդու ամէնավտանգաւոր թշնամին ինքն է. կարելի է սկզբի համար չչարաշահել բնութիւնը:

    3.

    • Կեղտոտ օդ
    • Անապատացում
    • Ջրի պակասնորդ
    • Համաշխարհային տաքացում…

    4.

    Կարելի է վերամշակել աղբի տեսակները (պլաստիկ, երկաթ, ապակի…)՝ օգտագործելով վնասակար թափոնները։

    5.

    Չոր կլիմայական գոտով տարածքներն աւելի կը չորանան՝ վնասելով գիւղատնտեսութեանը:

  • Բնական աղետներ
    1. Ձեր ցանկութեամբ ներկայացրէք որեւէ բնական աղէտ:
    2. Նշէք տուեալ աղէտի առաջացման պատճառները՝ բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:
    3. Ի՞նչ ազդեցութիւն ունի աղէտը բնական միջավայրի վրայ:
    4. Ի՞նչպէս կարելի է պայքարել այդ աղէտի դեմ:

    1.

    Երկրաշարժը. եթէ նայենք ըստ վերջին իրադարձութիւնների, նոյն մեր երկրում յաճախ են տեղի ունենում երկրաշարժեր:

    2.

    «Տեխնածին երկրաշարժեր ասելով պէտք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապուած է մարդկային գործունեութեան հետ։ Օրինակ ռազմական կամ արդիւնաբերական պայթիւնների հետեւանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տուեալ տարածքում սեյսմիկ ակտիւութեան բարձրացման։

    Նշուած բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առաւել ուժեղ եւ առաւել տարածուած են տեկտոնական երկրաշարժերը։»

    3.

    Բացառապէս վտանգաւոր է եւ կեանքին հանդիսանում է սպառնալիք: 6 եւ աւել բալանի երկրաշարժերն արդեն ի վիճակի են շէնքեր փլատակել:

    4.

    Եթէ խօսքը վերաբերւում է տեխնածին երկրաշարժերին, ուղղակի պէտք է աշխատենք աւելի զգոյշ լինել (բոլոր առումներով):

    Ինչը վերաբերւում է տեխնածին երկրաշարժերին, շատ բան չենք կարող անել. ամէնին խելքին մօտ բանը համարում եմ բարձիկների վրայ շէնքերը կառուցելն, ինչպէս Ճապօնացիներն են անում:

  • Ջրոլորտ
    1. Ինչպիսի՞ ջուր ենք խմում մենք:
    2. Ի՞նչն է աղտոտում մեր միջավայրի ջուրը:
    3. Ինչէ՞ս է ազդում աղտոտուած ջուրը ձեր առողջութեան վրայ:
    4. Ի՞նչպէս պահպանենք ջրոլորտը աղտոտումից:
    5. Ի՞նչ բնոյթ կը ստանայ ջրի հիմնախնդիրը 50 տարի յետոյ։

    1.

    Մասնաւորապէս Հայաստանում՝ մաքուր, բայց ոչ բոլոր երկները կարող են իրենց սոյն ճոխութիւնը թոյլ տալ։

    2.

    Մարդու անտարբերութիւնն ու ալարկոտութիւնն։ Հիմնականում թափօնների կոյտերը հէնց օվկիանոսներում են կուտակւում:

    3.

    Խմելով աղտոտուած ջուրը՝ մենք մեծացնում ենք վտանգաւոր վարաք ունենալու հաւանականութիւնը՝ վտանգելով մեր ընկերներին եւ հարազատներին:

    4.

    Երեւի շատ եմ ասելու, բայց աղբը պէտք է վերամշակուի: Սա քիչ, բայց գործող եւ արդիւնաւէտ տարբերակներից մէկն է…

    5.

    Բնակչութեան կէսից շատը կ՚ունենայ ջրի եւ ուտելիքի պակասնորդ. գիւղատնտեսութիւնը եւս կը վնասուի՝ քիչ անձրեւների պատճառով:

  • Hava durumu

    Bugün hava nasıl?

    Bugün hava rüzgârlı.

    Bugün hava yağmurlu.

    Hava nasıl?

    Çok sıcak.

    Bugün hava karlı.

    Brrrrr…
    Hava çok soğuk.

    Bugün hava güneşli.

    Bugün hava sisli.

    Kar yağıyor.

    Yağmur yağıyor.

    Ամպամած — bulutlu

    Կայծակ է — şimşek/gök gürültülü

  • Թուրքերէն

    Քանան. Նոր ընտանիք է տեղափոխուել քո բնակարան, լսե՞լ ես:
    Հիւլեայ. Ո՞ր բնակարան են նրանք տեղափոխվել:
    Քանան. Տիկին Այսելի տան դիմաց մի դատարկ բնակարան կար: Հաղորդավարը մահացել է մէկ տարի առաջ։ Տունը վաճառել են տիրոջ երեխաները։
    Հիւլեայ. Ուրեմն ո՞վ տեղափոխուեց: Ինչպիսի՞ ընտանիք են։
    Քանան. Ես շատ բան չգիտեմ, բայց լսել եմ տիկին Այսելից: Տղամարդը գրականութեան թոշակառու ուսուցիչ էր։ Նրա կինը տնային տնտեսուհի էր։ Նրանք երկու դուստր ունեն։
    Հիւլեայ. Քանի՞ տարեկան են նրանց դուստրերը:
    Քանան. Ես չգիտեմ նրանց տարիքը: Նրանցից մէկը քոլեջի աւագ ուսանող էր: Միւսն անցեալ տարի աւարտել է իրաւաբանութեան բաժինը։ Նա այժմ իրաւաբան է մասնաւոր կազմակերպութիւնում։
    Հիւլեայ. Հետաքրքիր է, քանի տարեկան է նրա ավագ դուստրը: Գիտեք տղայիս զինծառայութիւնն աւարտուել է, ուզում է ամուսնանալ։
    Քանան. Տիկին Այսելին հարցնենք։
    (Հեռախօսով զանգում են տիկին Այսելին):
    Քանան. Տիկին Այսել, ինչպէ՞ս էք։
    Այսել. Լաւ եմ, ջանիկս, դո՞ւ ոնց ես։
    Քանան. Ես էլ եմ լավ։ Մենք նստած ենք Հիւլեայի հետ։ Արի, սուրճ խմենք։
    Այսել. Լաւ, ես գալիս եմ:
    Այսել Հանըմը եկաւ Քանանի տուն։
    Այսել. Ինչպէ՞ս ես, Հիւլեայ:
    Հիւլեայ. Լաւ եմ, տիկին Այսել. Դուք ինչպե՞ս եք, երեխաները ո՞նց են։
    Այսել. Դա հին քարէ բաղնիք է, ուրեմն ամէն ինչ նոյնն է։
    Հիւլեայ. Դուք նոր հարևան ունեք, ասաց Քանանը:
    Այսել. Այո, թոշակառու ուսուցիչն ու իր ընտանիքը տեղափոխուել են անցեալ շաբաթ: Նրանք եկել էին Անկարայից։
    Հիւլեայ. Նրանք երկու դուստր ունեն:Այսել. Այո, նրա աւագ դուստրը քո տղայի հասակակիցն է:
    Հիւլեայ. Այսել Աբլա, մի օր գնա՞նք մեր նոր հարեւանների մօտ եւ հանդիպենք:
    Այսել – Լաւ, Հիւլեայ ջան, գնանք։

  • Ահաբեկչութիւն

    Ահաբեկչութիւն, ահաբեկչութեան համակարգուած օգտագործման վրայ հիմնուած քաղաքականութիւն։ Այն լայնորէն կիրառւում է որպէս դիտաւորեալ անհանդուրժող բռնութեան օգտագործման կամ վախի ստեղծման միջոց՝ քաղաքական, կրօնական կամ գաղափարական նպատակներին հասնելու համար: Չնայած «ահաբեկչութիւն» տէրմինի իրաւական ուժին, ներկայիս որոշումը մնում է երկդիմի, այսինքն՝ ահաբեկչութիւնը նկարագրող որեւէ սահմանում չկայ: Խնդիրն այն է, թէ ինչպէս պէտք է սահմանափակել ահաբեկչութեան սահմանումը, որպէսզի այն չներառի ազատամարտիկների գործողութիւնները: «Ահաբեկչութիւն» բառի հոմանիշներն են «բռնութիւնը», «սարսափեցումը», «ահաբեկութիւնը»:

    Տարբեր պետութիւնների օրէնսդրութիւնում «ահաբեկչութիւն» ընդունուել է որպէս յանցագործութիւն: Համընդհանուր համաձայնութիւն չկայ, թէ արդյօք «ահաբեկչութիւն»-ը որոշ սահմանում պէտք է դիտարկել որպէս պատերազմական յանցագործութիւն:

    1960-ական թուականներին ստեղծուեց ահաբեկչութիւնը բնութագրող նոր կոնկրէտ տէրմին՝ միջազգային ահաբեկչութիւն՝ պետութիւնների ղեկավարների եւ դիւանագիտական ներկայացուցիչների առեւանգումն ու սպանութիւնը, դեսպանատների, միջազգային կազմակերպութիւնների շէնքերի, տարբեր երկրների օդանաւակայանների, կայարանների պայթեցումը եւ այլն։

    Մերիլենդի համալսարանի կողմից Համաշխարհային ահաբեկչութեան տվեալների բազայի համաձայն, 2000 թուականից 2014 թուականը արձանագրուել է ոչ պետական ահաբեկչութեան աւելի քան 61,000 դէպք, որի արդիւնքում առնուազն 140,000 մահուան դէպք է արձանագրուել:

    Սոյն գործունեութեն վառ օրինակ.

    Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական յարձակումներ. կոորդինացուած մահապարտ ահաբեկիչների յարձակումների շարան, որը տեղի է ունեցել ։ Յարձակումները տեղի են ունեցել «Ալ-Քաիդայ» ահաբեկչական կազմակերպութեան անդամների կողմից:

    2001 թուականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները կապւում են «Ալ-Քաիդայ» կազմակերպութեան հետ, այնուհետեւ բաժանւում են չորս խմբերի, եւ առեւանգում են չորս մարդատար ինքնաթիռներ։ Յուրաքանչիւր խմբում կար առնուազն մէկ անդամ, որն օդաչու էր։ Ահաբեկիչները երկու ինքնաթիռ ոչնչացնում են Համաշխարհային առեւտրի կենտրոնի աշտարակում, որը տեղակայուած է Նյու Եօրք քաղաքում։ Աղետի հետեւանքով, աշտարակը փլուզւում է եւ հրդեհի է բռնկւում: Երրորդ ինքնաթիռը (չուերթ 77 American Airlines) ոչնչացրել է Պենտագոնի շէնքը, որը տեղակայուած է մայրաքաղաք Վաշինգտօնում։ Չորրորդ օդանաւի ուղեւորները եւ անձնակազմի անդամները փորձել են կանխել ահաբեկիչներին[9], ինչի հետեւանքով ինքնաթիռն ընկել է Փենսիլուանիայում։

    19 ահաբեկիչների յարձակումների հետեւանքով մահացել է աւելի քան 2977 մարդ, եւս 24 մարդ անյայտ կորել է։ Մահացածների մեծ մասը եղել են քաղաքացիական անձինք։ Պաշտօնական կայքը յայտնում է, որ այս ողբերգութիւնը քննադատուել է մի շարք լրագրողների եւ գիտնականների կողմից։

  • Some information about Shakespeare

    Who was he?

    Shakespeare was born in Stratford-upon-Avon, Warwickshire, in 1564. Very little is known about his life, but by 1592 he was in London working as an actor and a dramatist. Between about 1590 and 1613, Shakespeare wrote at least 37 plays and collaborated on several more. Many of these plays were very successful both on the court and in the public playhouses. In 1613, Shakespeare retired from the theatre and returned to Stratford-upon-Avon. He died and was buried there in 1616.

    Notice that he had an earring; the fashion was probably inspired by sailors who wore gold earrings to cover funeral expenses if they died at sea.

    What did he write?

    Shakespeare wrote plays and poems. His plays were comedies, histories and tragedies. His 17 comedies include A Midsummer Night’s Dream and The Merry Wives of Windsor. Among his 10 history plays are Henry V and Richard III. The most famous among his 10 tragedies are Hamlet, Othello, and King Lear. Shakespeare’s best-known poems are The Sonnets, first published in 1609.

    Shakespeare’s plays began to be printed in 1594, probably with his tragedy Titus Andronicus. This appeared as a small, cheap pamphlet called a quarto because of the way it was printed. Eighteen of Shakespeare’s plays had appeared in quarto editions by the time of his death in 1616. Another three plays were printed in quarto before 1642. In 1623 an expensive folio volume of 36 plays by Shakespeare was printed, which included most of those printed in quarto.

    About Hamlet

    The ghost of the King of Denmark tells his son Hamlet to avenge his murder by killing the new king, Hamlet’s uncle. Hamlet feigns madness, contemplates life and death, and seeks revenge. His uncle, fearing for his life, also devises plots to kill Hamlet. The play ends with a duel, during which the King, Queen, Hamlet’s opponent and Hamlet himself are all killed.

    Why are the quartos important?

    None of Shakespeare’s manuscripts survives, so the printed texts of his plays are our only source for what he originally wrote. The quarto editions are the texts closest to Shakespeare’s time. Some are thought to preserve either his working drafts (his foul papers) or his fair copies. Others are thought to record versions remembered by actors who performed the plays, providing information about staging practices in Shakespeare’s day.

  • Համոյ Սահեան (ամփոփում)

    Համոյ Սահեանը (Հմայեակ Սահակի Գրիգորեան) ծնուել է 1914թ. ապրիլի 14-ին Զանգեզուրի հեռաւոր անկիւններից մէկում՝ Սիսիանի Լոր գիւղում տոհմիկ հայ գիւղացու ընտանիքում:
    Ծննդավայրում նախնական կրթութիւնն ստանալուց յետոյ ապագայ բանաստեղծը ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Բաքու: Այստեղ նա ստացել է միջնակարգ կրթութիւն, ապա աւարտել տեղի հայկական մանկավարժական ինստիտուտի լեզուագրական բաժինը:

    Հ. Սահեանը հայ բանաստեղծութեան այն սերնդի ներկայացուցիչներից էր, որոնց վիճակուած էր գրական մկրտութիւն ստանալ Հայրենական մեծ պատերազմի դժոխային քուրայում: Որպէս զինուոր ու բանաստեղծ` նա անմիջականօրէն ապրեց ու զգաց պատերազմի ողջ մղձաւանջն ու ողբերգութիւնը։ 1944թ. լոյս տեսավ Սահեանի «Նաիրեան դալար բարդի» բանաստեղծութիւնը, որը զինուոր-բանաստեղծի` հայրենի եզերքի նկատմամբ տածած կարոտի, բնութեան յաւերժութեան ու յաղթանակի հանդէպ ունեցած հաւատի երգն է` հակառակ պատերազմի ու մահուան։ Պատերազմից հետո` 1946թ., լույս տեսավ «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն, որը, կարծես, երախտիքի այն առաջին խօսքն էր, այն տուրքը, որ պէտք է մատուցեր բանաստեղծը իր ծննդավայրին։

    Պատերազմից հետո` 1951 թվականից մինչև իր կյանքի ավարտը (1993թ.) Սահյանն ապրել և ստեղծագործել է Երևանում:

    Տարբեր տարիների լոյս տեսած բոլոր ժողովածուներում («Նաիրեան դալար բարդի», «Քարափների երգը», «Սեզամ, բացվիր» եւ այլն) հիմնականում հնչում են մարդու և բնութեան ներդաշնակութեան, կեանքի ու մահուան, ստեղծագործ արարման ու մարդասիրութեա թեմաները:

    Հ. Սահեանի բանաստեղծութիւնները հոգեհարազատ են տարբեր սերունդների մարդկանց: Այսօր էլ նա մէկն է մեր սիրուած ու ժողովրդականութիւն վայելող բանաստեղծներից:

    5-ից 7 նախադասութեամբ գրաւոր պատասխանիր տրուած բանաստեղծութիւնների հարցերին եւ առաջադրանքներին:

    1. Մայրամուտ

    Սարն առել վրան ծիրանի մի քող,

    Ննջում է կարծես ծաղկէ անկողնում,

    Անտառն արեւի բեկբեկուն մի շող

    Ժայռի ստվերը գետափին չոքել,

    Վիզը երկարել ու ջուր է խմում,

    Ծոցի մէջ պահել ու բաց չի թողնում:

    Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

    Հովն ամպի թեւից մի փետուր պոկել,

    Քարափի վրայ շողում է անվերջ

    Ոսկէ բոցի պէս թեւը ծիծառի…

    Կանգ առ, հողագունդ, քո պտոյտի մէջ

    Թող մայրամուտը մի քիչ երկարի:

    Հարցեր և առաջադրանքներ՝

    Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

    Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

    «Ժայռի ստվերը գետափին չոքել,
    Վիզը երկարել ու ջուր է խմում,
    Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
    Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:», այս տողեը ասես անտառ քեզ կանչեն… ասես անտառից աւելի հանգիստ տեղ չկայ: Հոգիդ հանգստանում է, երբ այս տողերն ես կարդում:

    Օրուայ ո՞ր պահն ես աւելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

    Առաւարն. երեկոյեան, երբ մարդիկ դէռ զբոսնում են, բայց արեւն արդեն մայր է մտել: Այդ ժամանակահատուածին յատկապէս գեղեցիկ է քաղաքի կենտրոնական շրջանը:

    2. Ժայռից մասուր է կաթում

    Կարմիր սարսուռ է կաթում,

    Ձորում մշուշ է:

    Առուն մասուր է տանում,

    Կարմիր սարսուռ է տանում,

    Ի՜նչ էլ աշխոյժ է:

    Առուն բարի է այնպէս,

    Այնպես անուշ է:

    Հասկանալի է այնպէս,

    Նա երկնչում է քարից,

    Բայց երբ թռչում է քարից,

    Ահռելի ուժ է:

    Առուն ինչպէս կը լռի,

    Սէրս եկել է ջրի,

    Ձեռքինը կուժ է:

    Առուն մասուր է տանում,

    Կարմիր սարսուռ է տանում,

    Աշուն է, ուշ է:  

    Հարցեր և առաջադրանքներ՝

    Դուրս գրիր անծանօթ բառերը եւ բառարանի օգնութեամբ բացատրիր:

    Բոլոր բառերին ծանօթ էի:

    Բնութեան ո՞ր երեւոյթն է իբրեւ անձ ներկայացուած (անձնաւորուած):

    Ըստ վերջին տողի, հասկանում ենք, որ աշունն է:

    Բացատրիր տրուած փոխաբերութիւնը /ոչ ուղղակի իմաստով գործածուած արտայայտութիւնը /՝ Ժայռից մասուր է կաթում…

    Ժայռն այնքան հարուստ է մասուրով, որ դրանից արդեն հիւթ է կաթում:

    Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածուած արտայայտութիւնները։

    Կարմիր սարսուռ է կաթում: Առուն մասուր է տանում: Առուն բարի է այնպէս:

    Փորձիր համացանցի օգնութեամբ պարզել` որոնք են պատկերաւորման միջոցները

    :

    3. Ամպրոպից յետոյ

    Երկինքն աւելի կապոյտ է լինում,

    Խոտերն աւելի կանաչ են լինում

    Ամպրոպից յետոյ։

    Ամպրոպից յետոյ

    Կակաչն ավելի կարմիր է լինում

    Ճերմակ շուշանը աւելի ճերմակ,

    Եւ մեղրածաղիկն՝ աւելի դեղին։

    Ամպրոպից յետոյ

    Խոր են երևում ձորերն ավելի,

    Սարերն աւելի բարձր են երեւում,

    Եւ տափաստաններն՝ աւելի արձակ։

    Ծառերն աւելի խոնարհ են լինում

    Ամպրոպից յետոյ,

    Եւ հաւքերը մեր գլխավերեւում

    Իրար կանչում են աւելի սրտով.

    Ամպրոպից յետոյ

    Բարի է լինում արեւն աւելի,

    Եւ մենք աւելի սիրով ենք իրար

    Բարի լոյս ասում։

    Ամպրոպից յետոյ աշխարհը եւ դու

    Հասկանալի էք լինում աւելի…

    Հարցեր եւ առաջադրանքներ՝

    Գրաւոր պատմի՛ր բանաստեղծութիւնը։

    Բանաստեղծութեան միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապոյտ երկինք…

    Կապոյտ երկինք, կանաչ խոտեր, ճերմակ շուշան, դեղին մեղրածաղիկ, խորը ձորեր, բարձր սարեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, սրտով կանչող հաւքեր, բարի արեւ:

    Ո՞ր բառերն ու բառակապակցութիւններն են կրկնւում։ Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծութեանը։

    «Ամպրոպից յետոյ». բուն միտքը բանաստեղծութեան նրանում է, թէ ինչ է կատարւում «ամպրոպից յետոյ»՝ ինչպէս է կեանքն ընթանում:

    Ո՞ր տողերում է խտացուած հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործութեան հիմնական գաղափարը:

    (մի քիչ վերեւ գրել եմ)

    Ո՞րն է այս բանաստեղծութեան փոխաբերական իմաստը:

    Որ կեանքը փոխւում է ամպրոպից յետոյ:

    4. Քո ընտրութեամբ անգիր սովորիր Սահեանի բանաստեղծութիւններից մէկն ու մէկը, ձայնագրիր, տեսանիւթ կամ ձայնանիւթ պատրաստիր: Հնարաւորութեան դեպքում՝ սահեանական ընտանեկան ընթերցումներ կազմակերպիր:

  • Homework

    April 11 – 15

    Classroom activities: Language Leader – Unit 2.3 Scenario 2.4, page 23. Read a biography of Amelia Earhart and do the exercises. (page 25)

    504 Absolutely Essential Words – Unit 13

    Destination B2 – Unit 7

    ( A short story in two parts). Look through the words given below, then listen to the short story  The Girl in the Denim Jacket by Andrew Rossiter. Try to summarize in as much detail as possible. Do the exercises on students’ worksheets.

    WORD GUIDE (Part 1)go about: follow –  reckon: think –  mind you: in actual fact – stare: look intensely – avoid: move away from –  standing-room: only room for people to stand – crush: the compact crowd of people – hedged in boxed in, surrounded – talking their heads off: talking loudly and intensely – half-hearted: timid, shy

    WORD GUIDE (part 2)squeal: sharp noise – brakes: a mechanism that makes a vehicle stop – shudder: vibrate – to will: to encourage, to try to make something happen – matter-of-fact: nonchalant, ordinary – swiftly: fast – blurt out: speak rapidly – gruffly: in a rough voice – hustled: pushed – struggle: resist –

    Home task

    Monday – 504 Absolutely Essential Words – Unit 13; Learn the words and their definitions. Do the exercises. Make up your own stories using the new words of Unit 13.

    Fill in the blank space one of the new words in each of the blanks below.

    1. The wedding will commence at eight o’clock.

    2. When Abe lost his job, he had to migrate to a place where he could find work.

    3. We could tell Ira was happy by the bright gleam in his eyes.

    4. Because of the famine, people were dying in the streets.

    5. Many people claim to have seen a ghostly vessel sailing through the fog.

    6. Can you identify the flags of all the states in the United States?

    7. He was observant of all the rules of his religion.

    8. The editor sent five reporters to cover the big story.

    9. They were trying to revive interest in old movies.

    10. The travelers were stupid to persist in eating the food after they were told it was spoiled.

    11. Hazy weather kept the pilot from seeing the airfield clearly.

    12. The young journalist applied for his first job at a small newspaper.

    Tuesday – Destination B2 – Units 7 ex.-es A-D

    A. Circle the correct word or phrase.

    1. I love this in the evening when the sun is going down.

    2. People play cricket in South Africa, Australia, and Sri Lanka.

    3. It’s too far to walk so I think I’ll catch the bus.

    4. Jane had to go home from school because she had a headache.

    5. The robber was sent to prison for a total of three years.

    6. My cousin works as a waiter in a cafe near where we live.

    7. The underground doesn’t run this late so we’ll have to take a taxi.

    8. I like to listen to music in my free time.

    9. My favorite subject at school is chemistry.

    10. Jazz music appeared in America in the 1920s.

    B. Choose the correct answer. If no word is needed, choose ‘D’.

    1. A) a

    2. C) the

    3. D) no word

    4. A) a

    5. C) the

    6. B) an

    7. A) a

    8. C) the

    9. D) no word

    10. D) no word

    C. Circle the extra word in each line.

    1. The

    2. a

    3. an

    4. the

    5. a

    6. the

    7. a

    8. the

    9. an

    10. the

    D. Complete using the correct form of the verb in brackets.

    1. were

    2. was

    3. are

    4. takes

    5. looks

    6. wasn’t

    7. is

    E. Find the mistakes in this passage and correct them.

    1. an —> some

    2. informations —> information

    3. glasses —> glass

    4. was —> were

    5. hairs —> hair

    6. jean —> jeans

    7. Much —> Many

    8. knowledges —> knowledge

    9. are —> is

    10. another —> more

    F. Complete each second sentence using the word given, so that it has a similar meaning to the first sentence. Write between two and five words in each gap.

    1. There were only a few people at the party.

    2. The witness gave a description to the police of the mugger.

    3. There isn’t a little sugar left.

    4. I’m thinking of joining the fire brigade when I leave school.

    5. The news was so shocking that we didn’t know what to do.

    6. There are only a few good films out at the moment.

    7. I ate only a little dessert because I’m on a diet.

    8. What a lot of hats you have!

    G. Match to make sentences.

    1. I’m quite busy so I’ve got H) very little time to talk to you now.

    2. Happily, we have had F) very few complaints from hotel guests recently.

    3. My dad just got a good job so we have G) a little money for luxuries.

    4. Pollution is improving now that B) a few people recycle their rubbish.

    5. My mum has lost her job so we have D) little money for luxuries.

    6. My lesson’s been canceled so I’ve got A) a little time to talk to you now.

    7. It’s a shame that E) few people recycle their rubbish.

    8. Unfortunately, we have had C) a few complaints from hotel guests recently.

    H. Choose the correct answer.

    1. If you have D) a little time at the end of the exam, check your answers.

    2. Give me B) a few minutes and I’ll be ready.

    3. We’ve only got C) little milk left so get some when you go shopping.

    4. Just D) a little practice every day and you’ll soon be able to play the piano.

    5. We were disappointed that A) few of the members came to the youth club party.

    6. Sprinkle D) a little sugar on the strawberries.

    7. I suppose now I’m 43, I have C) little hope of playing football for England.

    8. Could you help me with B) a few exercises I don’t understand.

    9. There’s D) a little coffee left, if anyone wants some.

    10. Becoming an astronaut is so demanding that A) few people manage it.

    11. I’ll meet you in half an hour — I’ve got B) a few e-mails to write first.

    12. Many people feel there’s C) little point in voting, even in a general election.

    I. Write an article in each gap where necessary. If an article is not necessary, write a dash(—).

    Ray: Hello?

    Sandy: Ii. Is that Ray? It’s — Sandy.

    Ray: Oh, hi! How was the film?

    Sandy: Great! We took a taxi to the cinema and the taxi driver got lost, so we almost missed the start. What about you? What did you do — last night?

    Ray: Oh, I just stayed at — home. I listened to — music for a while and then watched the news.

    Sandy: Oh, yes? So what’s happening in the world? Anything I should know about?

    Ray: Well, I know you don’t like — politics, but there was an interesting report on — Asia. It gave me a few ideas for the geography essay we were talking about the other day.

    Sandy: Ah, right. Anything else?

    Ray: Nothing important. Just that the lead singer of your favorite band is getting married — to an actress, the one who was in that film…

    Sandy: What?! Why didn’t you tell me? I have to check this out on the Internet! See you at — school tomorrow. Bye!

    Ray: Okay. Bye.

    Thursday and Friday –I. Language Leader – Reacting to the topic. In 200-250 words or less, write about the following:

    You are a member of the organising group for your next trip. Write the advantages and disadvantages of these suggestions for the next trip.

  • English Review
  • Homework

    March 14-18

    Classroom activities: Language Leader – Unit 2. Tourism and Travelling. Magazine article about travel and tourism; articles about famous explorers; magazine article about W.T.; excerpt from Arabian Sands.

    Grammar: Past Simple, Present Perfect

    Vocabulary: Travel expressions and phrasal verbs

    504 Absolutely Essential Words – Unit 12

    Destination B2 – Units 6

    Hometask

    Monday – 504 Absolutely Essential Words – Unit 12; Learn the words and their definitions. Do the exercises. Make up your own stories using the new words of Unit 12.

    Fill in the Blanks
    Place one of the new words in each of the blanks below.

    1. The doctor was completely with the dying man.
    2. In an audible whisper, Maria called for my attention.
    3. We didn’t need any evidence* to see that the poor man was in urgent need of money and food.
    4. All his life the child was used to living in urban areas.
    5. Dry matches to ignite the campfire were sought by the boy scout.
    6. Smoking is prohibited in the medical building.
    7. Gasoline fumes help to pollute the air.
    8. The decrease in the number of people voting in national elections is due to lack* of interest.
    9. Some citizens believe that we will never be able to abolishwar.
    10. The population of New York City is about eight million people.
    11. In the comics, Superman never reveals his true identity.
    12. They needed an adequate supply of water to last for the entire trip through the desert.

    Word Detective
    From the list of 12 new words that follows, choose the one that corresponds to each definition below.

    1. having to do with cities or towns- urban
    2. make known- reveal
    3. as much as is needed; sufficient- adequate
    4. make dirty- pollute
    5. do away with completely- abolish
    6. make or become less- decrease
    7. free in expressing one’s thoughts- frank
    8. demanding immediate action- urgent
    9. set on fire- ignite
    10. people of a city or country- population
    11. able to be heard- audible
    12. forbid by law or authority- prohibit

    Tuesday – Destination B2 – Unit 6. Do all the ex-es of this Unit

    A. Choose the correct answer.

    1. B- natural
    2. D- discover
    3. C- way
    4. C- causes
    5. D- test
    6. A- experiment
    7. C- progress
    8. A- research
    9. D- reward
    10. A- clear

    B. Circle the correct word.

    1. false
    2. electric
    3. motor
    4. industry
    5. taking place
    6. modern
    7. engine

    C. Complete using the correct form of the word in the box.

    1. broken
    2. narrowed
    3. turn
    4. work
    5. carrying
    6. came
    7. put
    8. plugged

    D. Match to make sentences.

    1. A
    2. E
    3. C
    4. F
    5. B
    6. D

    E. Choose the correct answer.

    1. C
    2. B
    3. B
    4. B
    5. C
    6. D
    7. A
    8. D
    9. C
    10. B
    11. A
    12. D

    F. Find the extra word in each line.

    1. about
    2. it
    3. them
    4. being
    5. am

    G. Complete each second sentence using the word given, so that it has a similar meaning to the first sentence. Write between two and five words in each gap.

    H. 

    1. revolutionary
    2. impossible
    3. appearance
    4. introduction
    5. explanation
    6. scientifically
    7. invention
    8. discovery

    I.

    1. wooden
    2. observation
    3. researcher
    4. psychologist
    5. building
    6. importance
    7. introductory
    8. technologically
  • Homework

    March 7-11

    Classroom activities: Language Leader – Unit 1. Personality Clash; Study Skills; Writing Skills

    Are women better drivers than men? Do ex-es on pages 14 and 15

    504 Absolutely Essential Words – Unit 12

    Destination B2 – Units 6

    Hometask

    Monday – 504 Absolutely Essential Words – Unit 11; Learn the words and their definitions. Do the exercises. Make up your own stories using the new words of Unit 11.

    Fill in the Blanks

    1. The old man had lived for seven decades.
    2. He had the vision that some day there would be peace on earth.
    3. Only a minority of the senators were against welfare.
    4. No one has ever had even a glimpse of the future.
    5. People used to think it was an absurd idea that human beings could ever fly.
    6. We make frequent visits to Florida in the winter.
    7. If you have any questions, don’t hesitate to ask.
    8. There was only a solitary man on the beach.
    9. The conflict was over the high cost of bread.
    10. Recent studies have shown that the cost of living has gone up rapidly.
    11. The gun alone was evidence enough to convict the killer.
    12. The stories Henry told people about his adventures turned out to be merely fiction.

    Matching.

    Column I

    1. vision- h. sense of sight
    2. fiction- g. that which is imagined or made up
    3. frequent- b. happening often
    4. absurd- k. plainly not true or sensible
    5. minority- i. smaller number or part
    6. evidence- d. that which makes clear the truth or falsehood of something
    7. conflict- j. direct opposition
    8. decade- a. ten years
    9. glimpse- f. a short, quick view
    10. recent- e. occurring not long ago
    11. solitary- c. alone
    12. hesitate- I. fail to act quickly

    Tuesday – Destination B2 – Unit 6. Do all the ex-es of this Unit

    Thursday and Friday – 1. Language Leader – 1. You have already watched some Personality Videos. So, learn these personality adjectives and  find the characteristics, which describe you best and make your own video “Which kind of student or person I am”. Remember that your speech should be more than 250 words.

    6b.

    He was slow and often late for work. However he is a good person and employee.

    Although the twins looked the same, they had opposite personalities.

    Despite the fact that he was shy, he was a very strong man when he wants to help.

    Children find learning languages easy. Adults, on the other hand, find it difficult.

    Are women better drivers than men?

    I think the opposite! Men are better drivers than women because men begin driving at a younger age, neither women. Men also may be aggressive while driving. You may even hear insults, but let’s be honest: who knows more shortcuts, knows the city better, comes when you order a taxi? Yet again, man.

  • Փետրուար ամսուայ հաշուետուութիւն գրականութիւնից

    Վահան Տէրեանի փաթեթ՝

    Կարդում ենք Վահան Տէրեան

    Բառարանընթերցման ֆլեշմոբ՝

    Գրաբար

  • Իմ հարազատները. թարգմանութիւն Թուրքերէնից

    Բարեւ։ Իմ անունը Գիւլ է։ Ես ապրում եմ Կոստանդնուպոլսում։ Ես մեծ եւ երջանիկ ընտանիք ունեմ։ Հայրիկիս անունը Մուրաթ է, մայրիկինս՝ Ասլը։ Հայրս 35 տարեկան է, բժիշկ է։ Նա հիւանդանոցում է աշխատում եւ շատ զբաղուած է։ Նա ժամանակի մեծ մասը հիւանդանոցում է անցկացնում։ Մայրս 33 տարեկան է, տանտիրուհի է։ Ամբողջ օրը մեր մասին է հոգ տանում։ Եղբօրս անունը Բերք է։ Բերքը ինձանից 4 տարով փոքր է։ Բերքի հետ նոյն դպրոցն ենք յաճախում։ Նա շատ չարաճճի է։ Մայրիկիս մայրն ու հայրը մեզ հետ են ապրում։ Պապիկիս անունը Իւքսել է։ Նա 65 տարեկան է։ Տատիկիս անունը Շուքրան է։ Նա 60 տարեկան է։ Նրանք երկուսն էլ թոշակառու են։ Ես յաճախ եմ նրանց այցելում։ Ես եւ նրանք միասին այգում ենք զբօսնում։ Մայրս մի քոյր ունի։ Մօրայքոյրս՝ Սեդան 30 տարեկան 1 եւ ամուսնացած է։ Նա Քաբաթաշի աւագ դպրոցում դասախօսութեամբ է զբաղւում։ Իմ քեռայրի անունը Մեհմեթ է։ Մեհմեթ քեռայրը խանութ ուներ։ Նրա երեխաները՝ Զեյնեփը եւ Էրենը իմ զարմիկներն են։ Նրանք ինձանից շատ են փոքր։ Զեյնեփը 3 տարեկան է, իսկ Էրենը՝ 1։ Իսկապէս շատ «համովն» էին։ Բոլորը նրանց շատ են սիրում։ Հայրիկիս հայրը եւ մայրը ապրում են Սեբաստիայում։ Պապիկիս անունը Ֆիքրեթ է, տատիկիս անունը՝ Այշէ։ Նրանք Սեբաստիայում մի փոքր գիւղում են ապրում։ Նրանք հողագործներ են։ Ամեն տարի գնում ենք նրանց այցելելու։ Այնտեղ նրանք այգով տուն ունեն։ Նրանց այգում պտղատու ծառեր կան։ Նրանք այնտեղ բանջարեղէն են աճեցնում։ Հայրիկս երկու մեծ եղբայր ունի։ Իմ մեծ հօրեղբայր Ահմեթը 50 տարեկան է, նա էլ է Սեբաստիայում տատիկիս եւ պապիկիս հետ միասին ապրում։ Ներմին մօրաքոյրս՝ հօրեղբորս կինը տանտիրուհի է։ Նրանք 3 երեխայ ունեն։ Նրանց անուններն են՝ Ֆաթմայ, Նուրսել եւ Մուսթաֆայ։ Նրանք բոլորը համալսարանականներ են։ Նրանք շատ խելացի են եւ աշխատասէր։ Իմ փոքր հօրեղբայր Քեմալը 40 տարեկան է, ինժեներ-մեխանիկ է։ Հօրեղբորս կինը՝ Սիբելը 35 տարեկան է, դերձակ է։ Նրանք էլ են Կոստանդնուպոլսում ապրում։ Նրանք մի երեխայ ունեն։ Էդան՝ զարմուհիս իմ տարիքակիցն է։ Մենք նրան լաւ ենք վերաբերւում։ Ես ունեմ մեծ ընտանիք։ Միասին տօներին եւ արձակուրդներին հաւաքւում ենք։ Մէկ-մէկ տեսազանգեր ենք ունենում։ Ես նրանց շատ եմ սիրում։

  • Հայկական մշակոյթը Ք.ա. 9-3 դարերում

    ա/ Վանի թագաւորութեան նիւթական մշակոյթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
    բ/ Վանի թագաւորութեան հոգեւոր մշակոյթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
    գ/ Հայկազուն Երուանդականների ժամանակաշրջանի մշակոյթը /բանավոր, էջ 85-94

    1. Ի՞նչ մշակոյթ ձեւաւորուեց Վանի թագավորութեան շրջանում:
    2. Ներկայացրէ՛ք Վանի թագավորութեան գրային համակարգը:
    3. Նկարագրէ՛ք Հաեօց հին դիցարանը /բլոգային աշխատանք/.

    Մշակոյթը

    Քաղաքաշինութիւն

    Առանձին ցեղերին պատկանող փոքր, տրոհուած ամրոց-բնակատեղիների փոխարէն կառուցուել են նոր, առաւել հզօր քաղաքներ ու ամրոցներ։ Այս ամրոցները կազմել են միմեանցով պայմանաւորուած յենակէտերի խիտ ցանց։ Ամրոցներով շրջապատուած են եղել Տուշպան, Մենուախինիլին, Սարդուրիխուրդան եւ այն բոլոր մեծ քաղաքները, որտեղ բարենպաստ պայմաններ են եղել դրանց կառուցման համար։ Քաղաքի ամէնաբարձր կէտում կառուցուել է միջնաբերդը՝ պալատական, պաշտամունքային, ռազմական և տնտեսական բաժանմունքներով, իսկ լանջերին եւ ստորոտում բնակելի թաղամասեր, որոնք եւս յաճախ պատուել են պաշտպանական պարսպով։ Մէկից աւելի բարձունքների առկայութեան դէպքում դրանք ամրացուել են միջնաբերդով կամ պաշտպանական յենակէտերով՝ ստեղծելով երկկորիզ կամ բազմակորիզ քաղաքաշինական համակարգ։ Արտաքին լայն օղակով քաղաքը շրջապատել են գիւղատնտեսական հողերը՝ արհեստական ոռոգման ցանցով։

    Պաշտամունքային կառոյցներ

    Մինչեւ այժմ յայտնաբերուած տաճարները, ըստ հատակագծային եւ տարածական ձեւերի, դասակարգւում են երեք խմբի՝

    1․Քառակուսի յատակագծով եւ անկիւնային որմնահեցերով աշտարակաձեւ ոչ մեծ տաճարները։ Այսպիսի տաճարներ յայտնաբերուել են Թոփրակ-կալեում, Ազնավուր-թեփեում, Կայալիդերեում, Չաուշ-թեփեում և Ալթըն-թեփեում։

    2.Երկրորդ խմբին է պատկանում Էրեբունիի «Սուսի» տաճարը, որն ունի 13,5×10 մ չափերի ուղղանկիւն հատակագիծ՝ երկայնական առանցքի վրայ տեղադրուած մուտքով։ Այս խմբին է պատկանում նաև Մուսասիրի տաճարը։

    3․Երրորդ խմբի տաճարներն ունեն ուղղանկիւն, լայնական ուղղութեամբ զարգացած հատակագիծ։ Այդպիսին է Էրեբունիի Խալդի աստծուն նուիրուած տաճարը։

    Ոսկերչութիւն

    Պահպանուել են ոսկերչական արուեստի բազմաթիւ նմուշներ, գահին նստած աստուածուհու պատկերով մեդալիոն, արծաթէ մեդալիոն և ոսկով դրուագուած արծաթէ կափարիչ, արծաթէ եւ բրոնզէ մատանիներ, կոճակներ եւ այլն։


    Գրային համակարգը

    Ինչպէս ցոյց են տուել լեզուաբանները, վանեան սեպագիր արձանագրութիւնների լեզուն ազգակից է խուռիերէնին։ Վանեան սեպագիրը փոխ է առնուած ասսուրականից։ Սեպագիրն այբուբենային գրից տարբերւում է նրանով, որ այնտեղ մի քանի տասնեակ տառերի փոխարէն (օրինակ՝ ա, դ, ժ, թ) հանդիպում են վանկեր նշանակող հարիւրաւոր սեպախմբեր՝ բա, բի, բու, ագ, իգ, ուգ կամ դապ, զիլ, կուռ եւ այլն։ Սեպախմբերը կարող են եւ բառեր նշանակել՝ տուն, ձի, ուտել, գնալ եւ այլն։ Հարկ է խոստովանել, որ մէնք այսօր էլ օգտւում ենք այդպիսի նշաններից, օրինակ՝ գրում ենք 2 եւ կարդում ենք երկու, թէեւ այնտեղ գրուած չէ ե-ր-կ-ու։ Կամ գրում ենք § եւ կարդում պարագրաֆ։ Սակայն սեպագրերում այդպիսի նշանները բազմաթիւ են։ Վանեան արձանագրութիւններն իրենց բովանդակութեամբ նուաճումների կամ ռազմական յաջող արշաւանքների նկարագրութիւններ են կամ էլ շինարարական ու կրօնական բնոյթի գրութիւններ։ Սեպագրով գրել են սովորաբար քարի վրայ, թէեւ սեպագիր արձանագրութիւններ պահպանուել են նաեւ մէտաղէ իրերի եւ կաւից պատրաստուած սալիկների վրայ։ Չնայած գիտնականներիմեծ սպասելիքներին, մինչեւ օրս կաւից պատրաստուած սալիկների վրայ գրուած գրութիւնների գրադարաններ չէն յայտնաբերուել։Տերութեան տարածքային աճի հետ մէկտեղ այդ լեզուն, որպէս արքունի գրագրութեան լեզու, տարածուել է տէրութեան նուաճուած երկրամասէրում եւս։ Տերութեան բնակչութեան մեծ մասի համար այն անհասկանալի էր։ Վանեան սեպագիրը տէրութեան սահմաններից դուրս երբեք չի օգտագործուել։ Հայերէնի ազդեցութեան հետեւանքով վանեան լեզւում յայտնւում են արծիւ, ծառ, թիւ եւ այլ բառեր, իսկ հայերը փոխ են առնում այնպիսի բառեր, ինչպիսիք են բուրգը, ծովը, ուղտը եւ այլն:

    Կարմիր բլուր ժողովրդի պատմութիւն Ուրարտէրէն ունեցել Է եւ իր հիերոգլիֆ գիրը, որը սահմանափակ տարածում ուներ եւ դուրս չէր գալիս նեղ տնտեսական ու պաշտամունքային կարիքների սահմաններից։ Կարելի Է ենթադրել, որ ուրարտացիները, ինչպէս եւ ասորեստանցիները քարի եւ կաւի վրայ արձանագրելու համար օգտագործուող սեպագրերին զուգահեռ կիրառում Էին նաեւ արամէնական գիրը պապիրուսի վրայ եւ Կարմիր բլուրում գտնուել Է մէկրուլլայ կնիքի դրօշմուածքով, ՛որով, դատելով նրա ստորին մասում եղած դրօշմից, կնքուած Է եղել հէնց պապիրուսի փաթեթը, որն այրուել է հրդեհի ժամանակ։ Վիպագիր արձանագրութիւններից դատելով, ուրարտական սեպագիրը փոխ Է առնուել նոր-ասորեստանեան սեպագրից 9-րդ դարում է, սակայն մի շարք առանձնայատկութիւններ, որոնք յատկապէս աչքի են ընկնում կաւէ սալիկների գրութեան ձեւերի մէջ, թոյլ են տալիս խօսելու ուրարտական սեպագրին այլ աւելի հին մ. թ. ա. 2-րդ հազարամեակին վերաբերող խէթախօլրիական ակունքների մասին։


    Հաեօց դիցաբանութիւնը

    Հայ ժողովրդի նախաքրիստօնեական շրջանում տարածուած հաւատալիքներն էին։ Այն իրենից ներկայացնում էր Հայաստանում դաւանուող Զրադաշտական կրօնի[1][2] ձուլումը բուն հայկական հաւատալիքների եւ հելլէնիստական մշակոյթի հետ։ Դիցարանը ժամանակի ընթացքում ենթարկուել է փոփոխութեան, եւ դրա պատմութիւնը կարելի է բաժանել 3 փուլի՝ ուրարտական (Վանի թագաւորութիւնում, մ․թ․ա 10-6րդ դարեր), զրադաշտական (Երուանդունիների թագաւորութեանշրջանում՝ մ.թ.ա. 6-2-րդ դարեր) եւ հելլէնիստական (Արտաշեսեան եւ Արշակունեաց թագաւորութեան շրջանում՝ մ.թ.ա. 2 — մ.թ. 4-րդ դարեր):

    Հայկական դիցաբանութիւնը 4-րդ դարից սկսած իր դիրքերը զիջում է քրիստօնեութեանը, որը Հայաստանում ընդունուել էր 301 թուականին։ Քրիստօնէութիւնը 301 թուականին չընդունած հայերի (արեւորդիների) վերջին ներկայացուցիչները անյետացան մեծ եղեռնի թուականներին:

  • Կենդանիների իրաւունքները

    Անտիկ աշխարհի մտաւորական Պլուտարքոսը գրել է.

    «Մենք չենք կարող ոտնահարել նոյն սննդով սնուող հողի վրայ գոյութիւն ունեցող կենդանիների իրաւունքները, մէնք շնչում ենք նոյն օդը, խմում նոյն ջուրը։ Նրանց մահանալու դէպքում նրանք շփոթեցնում են մէզ իրենց սարսափելի գոռոցներով եւ ստիպում ամաչել մեր արարքի համար:»


    Այն միտքը, որ կենդանիները ենթակայ են մարդուն, նշւում է աստուածաշնչեան ժամանակներում, որտեղ անհաւասարութիւնն ամրացւում է աստուածային հիերարխիայով, իսկ մարդը գտնւում է ստեղծագործութիւնների հիերարխիկ աստիճանների գագաթին։ Բացի այդ, քանի որ կենդանիները զուրկ են բանականութիւնից եւ ունակ չէն օգտուել մարդանման լեզուից, նրանք աւելի քիչ յարգանքի են արժանի, քան մարդիկ, կամ ընդհանրապէս արժանի չէն։ Հետեւաբար, առանձին կենդանիները դիտւում են միայն որպէս տեսակների ներկայացուցիչներ, այլ ոչ թէ անհատներ։ Կենդանիների ոչնչացման մարդու գործողութիւնները համարւում են ընդունելի, եթէ չէն սպառնում մի ամբողջ տեսակի անյետացմանը։

    Վերոնշեալ խօսքերը ես վերցրել եմ Վիքիպեդիայից, եւ կարծում եմ, որ դրանցում կայ որոշակի ճշմարտութիւն: Ես չեմ ուզում ասել, որ կենդանիները չունեն իրաւունքներ կամ արժանի չեն նորմալ վերաբերմունքի, բայց մարդուն հաւասար իրաւունքներ իրենց ուղղակիօրէն անհրաժեշտ չեն: Օրինակ՝ նոյն միսը եւ մորթին մենք ստանում ենք կենդանիներից:

    Գուցէ եւ առանց մորթի մարդը կ‘ապրի, բայց առանց միս, ես անձամբ, չեմ պատկերացնում առօրեայ կեանքը։

  • Բառարան. Գրաբար

    Աբբայ. վանահայր, վանքի կրօնաւոր

    Եզ անգամ. մէկ անգամ

    Ախորժանկար. նկարչի ախորժակի կամ քմահաճոյքի համաձայն նկարուած, քմահաճ (նկարի մասին)

    Ականջել. ունկնդրել

    Է՞ր, է՞ր աղագաւ, էրո՞ւմ, է՞ր սակս, է՞ր վասն կամ վասն է՞ր. ինչի՞, ինչո՞ւ, ինչի՞ համար, ինչի՞ց, ի՞նչ պատճառով

    Յօգն գալ՝ հասանել. օգնութեան գալ՝ հասանել

    Օգոստաբնակ. որտեղ կայսրերն են բնակւում, կայսերական

    Ճախանոց. ձիու ոտնակապ

    Խաբեայ. 1. խաբող, խաբեբայ. 2. (ըստ յունարէնի) Հալածիչ: 3. Խաբէական, կեղծ

    Դաբիր (եբր.). Տաճարի ներսի սրբութեան խորանը, որտեղից Աստուած խօսում էր մարդկանց հետ, աստուածխօսութեան տեղը

    Դագ դնել. նենգութիւն անել, որոգայթ լարել

    Դալակել. աշխատել, ճգնել

    Դալապր (լատ.). պատերազմական կացին

    Մերձանալ՝ մերձենալ. 1. մօտենալ, մօտ լինել: 2. Դիպչել, ձեռք տալ (վնասելու նպատակով): 3. Սեռական յարաբերութիւն ունենալ, կենակցել:

    Մեքենայագործ. չարամիտ հնարագիտութեամբ գործուած

    Մեցամէս՝ մեցամէց. ցեցակեր, ցեցից կերուած՝ վնասուած

    Մերունակ. մեր ունեցածի կամ յատկութեան նման, մեր կերպարանքով, մերակերպ

    Մերօրէն. ըստ մեր օրինակի, մեր պէս, մեզ նման

    Սիգալ. 1. հպարտ կեցուացք՝ տեսք ընդունել, խրոխտանալ, գոռոզանալ, պարծենալ, փքուել: 2. Իգանալ, մեղկանալ, կնատ՝ թուլամորթ դառնալ

    Սիգաքայլ. սէգ՝ հպարտ՝ խրոխտ քայլող, սիգաճեմ


    Աղբիւր.

  • Պարարտանիւթի պատրաստում

    Որպէսզի ստանանք լաւ բերք, պէտք է պարարտանիւթ. բայց որտեղի՞ց կարելի է այն ստանալ: Հիմա կպատմեմ:

    Սկզբի համար չէր խանգարի ունենալ հումք (ջրազուրկ խաղողի մնացորդներ, ծառերի տերեւներ. մի խօսքով՝ այն ամենը, ինչը մեզ բնութիւնը կհատուցի), որը մենք ինչ-որ ժամանակով թողնում ենք, որ մնայ:

    Հետագայում, երբ այն կհնանայ, մենք այն հաւաքում ենք մի տեղ, որպէսզի բոլոր նիւթերը իրար մէջ խառնուեն:

    Վերջում, երբ մեր բաղադրիչները կխառնուեն, մենք պարարտանիւթը (արդեն պատրաստ օգտագործման համար) լցնում ենք ապագայ բերքը ապահովող ծառերի վրայ:

  • Կարդում ենք Տէրեան

    Հարցեր և առաջադրանքներ

    1․ Կարդա Վահան Տերյանի մասին պատմող նյութը և գրավոր վերապատմիր բլոգում։

    Տերյան Վահան

    Ծննդեան օրն ու վայրը. 1885 թ., Գանձակ (այժմ՝ Վրաստանի Նինոծմինդայի շրջանում)

    Մահուան օրն ու վայրը. 1920 թ., Օրենբուրգ, Ռուսաստան (1970 թին այնտեղից հող է բերուել եւ ամփոփուել Երեւանի Կոմիտասի անուան զբոսայգու պանթէոնում)

    Վահան Տէրեանը արեւելահայ պոեզիայի նոր սերնդի առաջնորդն է։ Գրական ուղին սկսելով որպէս սիմվոլիստ, ռոմանտիկ գրող՝ այնուհետեւ ստեղծել է հոգեբանական ռեալիզմի իր ոճը։

    Տէրեանն առաջինն է գրել բանաստեղծական շարքերով, կատարելութեան հասցրել գրական լեզուն, սկզբնաւորել ազգային տաղաչափութեան վանկաշեշտային համակարգը։

    Տէրեանը գրել է նաեւ գրաքննադատական ու հրապարակախօսական յօդուածներ, կատարել թարգմանութիւններ։ Նրա գրական ժառանգութեան անբաժան մասն են նամակները:

    Երեւանում գործում է «Տէրեան մշակութային կենտրոնը», որի ջանքերով լոյս է ընծայուել Տէրեանի բանաստեղծութիւնների «Ընտրանին» (2005 թ.) եւ «Տէրեան. հանրագիտարանը» (2010 թ.): Տէրեանի բանաստեղծությունների խօսքերով գրել են բազմաթիվ երգեր (Նիկոլ Գալանդերեան, Էդգար Յովհաննիսեան եւ ուրիշներ):

    Երեւանում, ՀՀ այլ քաղաքներում, Ջավախքում, Օրենբուրգում Տէրեանի անունով կոչուել են թաղամասեր, փողոցներ, դպրոցներ, կանգնեցուել են յուշարձաններ։ Գանձակում 1957 թ-ից գործում է բանաստեղծի տուն-թանգարանը: Ամեն տարի յուլիսին նրա ծննդավայրում տեղի են ունենում Տէրեանական պոեզիայի օրեր:

    2.Ընտրել որևէ շարք և կարդալ բանաստեղծությունները: 

    3․ Ընտրիր որևէ շարք և կարդա՝  առանձնացնելով՝

    Մթնշաղի Անուրջներ

    • ամենաոգեշնչող

     ԷԼԵԳԻԱ

    Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
    Մութի մանվածը դաշտերի վրա.
    Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
    Անտրտունջ նինջը մահացող օրվա…

    Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
    Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
    Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
    Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…

    Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
    Թախիծս խաղաղ անուրջի նման.
    Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
    Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

    • աշենայուզիչ

    ՑՆՈՐՔ

    Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
    Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
    Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
    Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։

    Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
    Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
    Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
    Նա մոտենում էր որպես քաղցր քույր…

    Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
    Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
    Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
    Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

    • ամենաերազկոտ

    * * *

    Չարտասանված տխուր խոսքեր,
    Որ դողում եք անպատասխան,
    Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,
    Ձեր թրթիռը կախարդական։

    Խենթ հուզումի անուշ խոսքեր,
    Պաղ մարդոցից խորը պահված,
    Անջատման պես տխուր խոսքեր,
    Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ…

    Դուք այրում եք, սիրո խոսքեր,
    Կարոտիս պես սիրտըս մորմոք
    Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
    Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք…

    Չարտասանված տխուր խոսքեր,
    Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի,
    Դուք այրում եք, սիրո խոսքեր,
    Որպես խայթը սեւ եղեռնի…

    ՀՐԱԺԵՇՏ

    Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
    Լուռ ու տխուր,
    Հեզ գունատվող աստղի նըման։

    Ես գնում եմ տրտում-մենակ,
    Անժամանակ
    Ծաղկից ընկած թերթի նըման։

    Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
    Սրտակըտուր
    Լացըդ պահած իմ հայացքից։

    Ես գնում եմ լուռ անտրտում,
    Բայց իմ սրտում
    Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

    • ամենաանհոյս

    * * *

    Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
    Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
    Արդյոք կապրե՞ս…

    Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
    Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
    Արդյոք կըզգա՞ս…

  • Հունուարեան ճամբար. ամփոփում

    Ահա եւ հասաւ իր վերջին մեր ճամբարը. այն տեւեց ~20 օր, որոնցից մի քանիսի մասին ես հիմա կը պատմեմ: 

    Առաջին շաբաթուայ ընթացքում քննարկեցինք համշենը եւ Համշենահայերէնը. նոյնիսկ համշենահայ հիւր ունեցանք:

    Հաճախեցինք Մատենադարանը, որտեղ տեսանք եւ իմացանք փաստեր հայոց հնագոյն գանձերի՝ գրքերի մասին:

    Իմացանք թուրքահայ գրողների, մասնաւորապէս՝ Քեմանի Սարգիս Էֆենդիի մասին, ով իրենից յետոյ անգնահատեկի գեղարուեստական ժառանգութիւն թողեց (նա գրի էր առել հարիւրի՛ց աւել երգ):

    Չմշկեցինք Աւանում գտնուող Գազպրոմի սահադաշտում (ես չմշկել չգիտեմ):

    Եւ, իմ կարծիքով, ամենազուարճալին՝ Քուեստոմանիան, որտեղ մենք ընկել էինք «Փարաւոնի դամբարանները» անունով մի սենեակ:


Design a site like this with WordPress.com
Get started